1 2 3 4 5 »

Google կորպորացիան մտադիր է բացել սեփական համացանցային խանութը, որտեղ կվաճառվեն Android օպերացիոն համակարգի հիման վրա պլանշետային համակարգիչներ:

Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը,  դա թույլ կտա ավելի հաջող պայքար ծավալել մրցակիցների դեմ, որոնց թվում են Apple-ն ու Amazon.com-ը: Վերջին երկուսն էլ  օգտագործում են համացանցային խանութներ:

Համացանցում առեւտրային հարթակի թողարկումը կարող է տեղի ունենալ արդեն այս տարի, սակայն կոնկետ ժամկետներ դեռեւս չեն նշվում:

Նշենք, որ որոշ փորձագետներ խանութի բացումը կապում են Google-ի նոր պլանշետային համակարգչի թողարկման հետ, որի մասին խոսվում է արդեն չորս ամիս:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 931 | Добавил: BEST | Дата: 02.04.2012 | Комментарии (1)



Կայքը անցել է նոր դիզայնի: Ամբողջովին փոխվել է կայքի ֆոնը:
Просмотров: 1455 | Добавил: BEST | Дата: 01.04.2012 | Комментарии (2)

Դարձրեք Mozilla Firefox դիտարկիչը ավելի գեղեցիկ

Mozilla-ն առաջարկում է բազմաթիվ ֆոնային նկարներ դիտարկչի համար:Պարզապես դնելով մկնիկը նկարի վրա դուք կտեսնեք ինչպես կփոխվի ձեր դիտարկիչը:Ֆոները տեսնելու համար այցելեք

Այստեղ

Просмотров: 894 | Добавил: BEST | Дата: 28.01.2012 | Комментарии (0)

doodle jump խաղի մի ուրիշ հետաքրքիր տարբերակ

doodle jump խաղի մի ուրիշ հետաքրքիր տարբերակ


Սպասեք 20 վարկիան մինջև խաղը բեռնվի


Просмотров: 1010 | Добавил: BEST | Дата: 28.01.2012 | Комментарии (0)

Բջջային հեռախոսը կանխում է թուլամտությունը

Բջջային հեռախոսը կանխում է թուլամտությունը

Բջջային հեռախոսների էլեկտրոմագնիսական ճառագայթումն ի վիճակի է կանխել ծերունական թուլամտությունը և նույնիսկ կարգավորել գլխուղեղի ֆունկցիաները ծեր տարիքում: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները երկարատև փորձարկումների ընթացքում: Այդ փորձարկումներն արվել են այն մկների վրա, որոնք նմանատիպ հիվանդությունների զարգացման գենետիկ նախատրամադրվածություն ունեին: Ընդհանուր առմամբ, փորձարկվել է մոտ 96 մուկ: Կրծողների վանդակները տեղադրել էին էլեկտրոմագնիսական ճառագայթներից հավասար հեռավորության վրա, որոնց ազդեցությունը կենդանիների վրա նույնն է, ինչ աշխատող բջջային հեռախոսինը: Փորձարկմանը մասնակցող մկների մի մասը բջիջներում և հյուսվածքներում բետա-ամիլոիդ սպիտակուցի կուտակման գենետիկ նախատրամադրվածություն ուներ: Այս գործընթացը, որը զարգանում է ծեր հասակում, ուղեկցվում է հիշողության խախտումներով և մտավոր կարողությունների թուլացմամբ և բնորոշվում է Ալցհեյմերի հիվանդության տարածված ձևի առաջացմամբ: 7-9 ամիս մկներն օրական 2 ժամ ենթարկվում էին էլեկտրոմագնիսական ճառագայթների ազդեցությանը: Այնուհետև գիտնականները մկների մտավոր կարողության և հիշողության ստուգման համար անցկացրեցին մի շարք թեսթեր: Ինչպես պարզվեց, էլեկտրամագնիսական ճառագայթների շարունակական ընդունումը կանխել էր վերոնշյալ հիվանդությունների առաջացումը և նմանատիպ հիվանդությունների զարգացման գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մկները ոչնչով չէին զիջում առողջ մկներ ... Читать дальше »

Просмотров: 997 | Добавил: BEST | Дата: 21.01.2012 | Комментарии (0)

Iveta Mukuchyan - Target


Просмотров: 1132 | Добавил: BEST | Дата: 20.01.2012 | Комментарии (0)

Просмотров: 1437 | Добавил: BEST | Дата: 15.01.2012 | Комментарии (0)

Հաղթական վերադարձ

artur abraham

Երկրորդ միջին քաշային կարգի IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի վերադարձը հաղթական ստացվեց: Սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով Եվրոպայի թափուր գոտու համար մենամարտում Գերմանիան ներկայացնող 31-ամյա Արթուր Աբրահամի մրցակիցը 24-ամյա արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասն էր: Օֆենբուրգի «Բադեն Արենայում» կայացած մենամարտն ավարտվեց 5-րդ ռաունդում: Աբրահամը նոկդաունի ենթարկեց մրցակցին, Ֆարիասը փորձեց շարունակել պայքարը, սակայն դարձյալ ընկավ եւ մենամարտը դադարեցվեց: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ: Արթուր Աբրահամն ընդհատեց երեք անընդմեջ պարտությունների շարքը` տանելով 33-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում: Ութ ամիս նա դուրս չէր եկել ռինգ. 2011թ. մայիսին Աբրահամը մրցավարների որոշմամբ պարտվեց Անդրե Ուորդին:

news.am

Просмотров: 856 | Добавил: BEST | Дата: 15.01.2012 | Комментарии (0)

Ծիծաղողների ֆլեշ մոբ Գերմանիայում


Գերմանիայի մետրոներում կազմակերպվել է մի ֆլեշ մոբ, որի ընթացքում մարդիկ ամբողջ վագոնում սկսում են ծիծաղել:


Просмотров: 832 | Добавил: BEST | Дата: 14.01.2012 | Комментарии (0)

Просмотров: 2762 | Добавил: BEST | Дата: 14.01.2012 | Комментарии (0)