Բջջային հեռախոսը կանխում է թուլամտությունը
Բջջային հեռախոսների էլեկտրոմագնիսական ճառագայթումն ի վիճակի է կանխել ծերունական թուլամտությունը և նույնիսկ կարգավորել գլխուղեղի ֆունկցիաները ծեր տարիքում: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները երկարատև փորձարկումների ընթացքում: Այդ փորձարկումներն արվել են այն մկների վրա, որոնք նմանատիպ հիվանդությունների զարգացման գենետիկ նախատրամադրվածություն ունեին:
Ընդհանուր առմամբ, փորձարկվել է մոտ 96 մուկ: Կրծողների վանդակները տեղադրել էին էլեկտրոմագնիսական ճառագայթներից հավասար հեռավորության վրա, որոնց ազդեցությունը կենդանիների վրա նույնն է, ինչ աշխատող բջջային հեռախոսինը:
Փորձարկմանը մասնակցող մկների մի մասը բջիջներում և հյուսվածքներում բետա-ամիլոիդ սպիտակուցի կուտակման գենետիկ նախատրամադրվածություն ուներ: Այս գործընթացը, որը զարգանում է ծեր հասակում, ուղեկցվում է հիշողության խախտումներով և մտավոր կարողությունների թուլացմամբ և բնորոշվում է Ալցհեյմերի հիվանդության տարածված ձևի առաջացմամբ:
7-9 ամիս մկներն օրական 2 ժամ ենթարկվում էին էլեկտրոմագնիսական ճառագայթների ազդեցությանը: Այնուհետև գիտնականները մկների մտավոր կարողության և հիշողության ստուգման համար անցկացրեցին մի շարք թեսթեր: Ինչպես պարզվեց, էլեկտրամագնիսական ճառագայթների շարունակական ընդունումը կանխել էր վերոնշյալ հիվանդությունների առաջացումը և նմանատիպ հիվանդությունների զարգացման գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մկները ոչնչով չէին զիջում առողջ մկներ
...
Читать дальше »
|
|