ՈՒժը հանգստի մեջ է
ՈՒժը հանգստի մեջ է
Մարսողությունից մինջև մտորում (դա մեր ողջ կենսագործունեությունն է) մկանային աշխատանքն է: Այժմ միանգամյն պարզ է, որ մարզիկների դեկորատիվ մկայնայնությունը իր կենսական նշանակությամբ բավականին չնչինություն է: Իսկ գլխավոր մկանները, որոնցից կախված է օրգանիզմի վիճակը, համեստ են և քիչ նկատելի են: Սրտամկանը` անխոջ արյուն մղող, ստոծանին` շնչառությունն ապահովող, անոթային և նեևքին օրգանների նուրբ մկանները, ինչպես նար որովայնային և կոնքային մկանները` հույժ կարևոր օրգանները պահող- ահա ինչի վրա է հիմնված մեր բարօրությունը, և ոչ միայն ֆիզիկական:
Մկանային վիճակը նաև հոգեվիճակ է: Բոլոր մկանները ունեն իրենց ուղեղային ներկայացուցիչները` տեղեկություններ ստացող և հրահանգներ տվող: Այդ ներկայացուցիչները բարդ և տարակերպ են վերաբաժնվում միմյանց, և նրանց աշխատանքի ոչ մեծ մասն է միայն մեր կողմից գիտակցվում: Այդ աշխատանքը, քանի դեռ մեր մեջ կյանք կա, չի դադարում:
|