Главная » 2011 » Декабрь » 10 »
23:15
Ինչու՞ է այդքան դժվար ծխելը թողնել

Ինչու՞ է այդքան դժվար ծխելը թողնել

Ինչու՞ է այդքան դժվար ծխելը թողնել

Մարդկանց մեծամասնությունը համարում է ծխելը կախվածություն, սակայն իրականում նրանք այնքան էլ ճիշտ չեն: Բացի նիկոտինից, ծխախոտը պարունակում է մոտ 4000 քիմիական նյութ, որոնցից յուրաքանչյուրը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մեր նյարդային համակարգի վրա` ժամանակի ընթացքում առաջացնելով մի շարք կապվածություններ: Խոսքը գնում է մի քանի հազար փոքրիկ կախվածությունների մասին: Նիկոտինից կախվածությունն ինքնին կարող է անցնել մի քանի օրվա ընթացքում (դուք չեք հանդիպի այնպիսի մեկին, ով կախվածություն ունի նիկոտանային մաստակից): Այն մարդիկ, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, սովորաբար ձախողվում են: Հետագայում նրանք ասում են, որ փոխարինողները նրանց օգնում են առաջին երկու օրերի ընթացքում, սակայն հետո դադարում են օգնել: Չծխող մարդիկ նրանց չեն հավատում` դա վերագրելով վերջիններիս թուլակամությանը: Բանն այն է, որ քիմիական նյութերն օրգանիզմից դուրս են բերվում աստիճանաբար: Նիկոտինը դուրս է գալիս գիշերային քնի ընթացքում: Մնացած քիմիական նյութերի հետ ամեն ինչ ավելի բարդ է, նրանք կարող են դուրս գալ ամիսներ շարունակ, հենց այդ պատճառով ծխողներին դժվար է հրաժարվել ծխախոտից: Դրա հետ միասին գիտնականներն ասում են, որ ծխելը թողնելը հնարավոր է ցանկացած տարիքում` անտեսելով ծխելու տևողությանը: Կարևոր է ուշադրություն դարձնել երկու կարևոր խնդրի: Մեթոդների մեծամասնության անարդյունավետության հիմնական պատճառն այն է, որ դրանք զբաղվում են խնդիրներից միայն միայն մեկով: Առաջինը` ծխելը թողնելուց հետո պետք է անցնել դետոքսիկացիայի կուրս: Կուտակված քիմիական նյութերն արագ չեն կարող դուրս գալ, սակայն Դուք կարող եք այդ գործընթացն արագացնել: Այսօր բժշկության մեջ կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել այս խնդրի լուծմանը: Երկրորդը`անհրաժեշտ է գտնել ծխախոտի հոգեբանական փոխարինողը: Դա կարող է լինել սպորտը կամ ցանկացած այլ բան, ընդ որում, մարդն ինքը պետք է կողմնորոշվի, թե ինչն է իրեն օգնում դիմակայել դրան: Աղբյուրը` Doctors.am

Просмотров: 677 | Добавил: BEST | Теги: in4u e djvar toxnel cxel@ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name *:
Email:
Code *: