Ինչու՞ է այդքան դժվար ծխելը թողնել
Ինչու՞ է այդքան դժվար ծխելը թողնել
Մարդկանց մեծամասնությունը համարում է ծխելը կախվածություն, սակայն իրականում նրանք այնքան էլ ճիշտ չեն: Բացի նիկոտինից, ծխախոտը պարունակում է մոտ 4000 քիմիական նյութ, որոնցից յուրաքանչյուրը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մեր նյարդային համակարգի վրա` ժամանակի ընթացքում առաջացնելով մի շարք կապվածություններ:
Խոսքը գնում է մի քանի հազար փոքրիկ կախվածությունների մասին: Նիկոտինից կախվածությունն ինքնին կարող է անցնել մի քանի օրվա ընթացքում (դուք չեք հանդիպի այնպիսի մեկին, ով կախվածություն ունի նիկոտանային մաստակից): Այն մարդիկ, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, սովորաբար ձախողվում են: Հետագայում նրանք ասում են, որ փոխարինողները նրանց օգնում են առաջին երկու օրերի ընթացքում, սակայն հետո դադարում են օգնել: Չծխող մարդիկ նրանց չեն հավատում` դա վերագրելով վերջիններիս թուլակամությանը:
Բանն այն է, որ քիմիական նյութերն օրգանիզմից դուրս են բերվում աստիճանաբար: Նիկոտինը դուրս է գալիս գիշերային քնի ընթացքում: |